Իրանում նախագահական ընտրությունների ընթացքում օտարերկրյա լրագրողների աշխատանքը համակարգող կոմիտե է ստեղծվել
Իրանում ստեղծվել է նախագահական ընտրությունների շրջանում օտարերկրյա լրագրողների գործունեությունը վերահսկող կոմիտե։ Ինչպես տեղեկացնում է Mehr News-ը, այդ մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մուհամեդ Ջաֆար Մուհամեդզադեն։
Նրա խոսքով՝ հունիսի 14-ին կայանալիք ընտրությունների նախօրեին Իրանում միջոցառումներ են ձեռնարկվելու, որպեսզի դրանք անցնեն բարենպաստ պայմաններում և առողջ միջավայրում։
«Նման իրավիճակում զանգվածային լրատվության միջոցների դերը շատ կարևոր է դառնում։ Մենք մտադիր ենք ցուցադրել, որ մեր երկիրը ժողովրդավարական է, և մեր ժողովուրդը քաղաքականապես ակտիվ է ու ակտիվորեն մասնակցում է ընտրություններին։ Մենք արդեն սկսել ենք օտարերկրյա լրագրողների գրանցումն ընտրությունների լուսաբանման համար»,-ասել է նախարարը։










