Իսրայելի նախագահը կոչ է արել, որ «Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչվի
Իրանից աջակցություն ստացող շիա «Հեզբոլլահ» շարժումը քայքայում է Լիբանանը, այսօր Ստրասբուրգում հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն է, ոչ թե շարժում», - ընդգծել է Իսրայելի նախագահը՝ հանդես գալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին:
Պերեսը «Հեզբոլլահի» գրոհայիններին մեղադրել է նրանում, որ նրանք ոչ միայն հրթիռներ են բաց թողնում Իսրայելի ուղղությամբ, այլ նաև այդ զինատեսակները խաղաղ գյուղերում են թաքցնում՝ այդկերպ գյուղերը ռազմական թիրախների վերածելով:
Այդ կազմակերպությունը, նրա խոսքերով, «Լիբանանը բաժանել է քաղաքական, կրոնական, ինչպես նաև էթնիկ հողի վրա»:










