Օբամային կոչ է արվել ավելացնել աֆրոամերիկացիների թիվն իշխանությունում
ԱՄՆ Կոնգրեսում սևամորթների միության նախագահ՝ Օհայո նահանգից կոնգրեսական Մարիսա Ֆաջը հանդես է եկել առաջարկությամբ և երկրի նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ քննադատությամբ՝ կոչ անելով նրան ավելացնել աֆրոամերիկացիների թիվը վարչակազմում, հայտնում է Корреспондент-ը։
«Ես անհանգստացած եմ, որ դուք շարունակում եք վարչակազմի նոր աշխատակիցների նշանակումը, սակայն նրանցից ոչ ոք աֆրոամերիկացի չէ։ Իսկ դուք հրապարակայնորեն հայտարարել էիք կաբինետի էթնիկ բազմազանությունը պահպանելու մտադրության մասին։ Այն մարդիկ, ում դուք ընտրել եք, դժվար թե կարողանան արտացոլել նման բազմազանությունը»,- ասվում է Ֆաջիի բաց նամակում։
Նրա խոսքով՝ նախկինում միությունն առաջարկել է մի քանի թեկնածուներ, սակայն նրանք մերժվել են նախագահի կողմից։










