Այսօր նշվում է Համացանցում խոսքի ազատության միջազգային օրը
«Թղթակիցներ առանց սահմանների» (Reporters Without Borders) միջազգային կազմակերպությունը հինգ տարի առաջ՝ 2008թ. մարտի 12-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացրեց Համացանցում խոսքի ազատության միջազգային օրը (Online Free Expression Day), որը նպատակ ուներ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել համացանցի ազատ հասանելիության խնդրի վրա, հայտնում է Корреспондент-ը։
Այդ օրը կազմակերպությունը հրավիրեց օգտատերերին այցելել իրենց կայք՝ մի շարք երկրների կողմից կիրառվող գրաքննության նկատմամբ բողոք արտահայտելու համար։
Այդ ժամանակ «համացանցի թշնամի»-պետությունների ցուցակում հայտնվել էր 15 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մյանման, Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թունիսը, Վիետնամն ու Զիմբաբվեն։
2012թ.-ի ցանկում արդեն ներառվել է 12 երկիր՝ Բելառուս, Բահրեյն, Մյանմա, Չինաստան, Կուբա, Իրան, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Թուրքմենստան, Ուզբեկստան և Վյետնամ։










