Լոնդոնում սպանվել է միասեռական դիզայներ Ռոբերտ Տրայանը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի պատմական թաղամասում՝ Վեստմինստերում, սպանվել է հայտնի գործարար և դիզայներ, 63-ամյա Ռոբերտ Տրոյանը, հայտնում է newsru.com-ը։
Նրա դիակը հայտնաբերել է սպասուհին, երբ մտել է Տրոյանի վարձակալած շքեղ բնակարանը։
Ըստ նախնական տվյալների՝ Տրոյանի գլխին հարվածել են։ Սպասուհին հայտնաբերել է տղամարդուն խոհանոցում և արդեն մահացած վիճակում։ Իսկ մինչ այդ՝ դեպքից 2 ժամ առաջ, կինը հեռախոսով խոսել էր իր գործատուի հետ։
Ռոբերտ Տրոյանի ծանոթները նրա մասին լավ են արտահայտվում, սակայն նա հաճախ էր իր բնակարան բերում քիչ ծանոթ տղամարդկանց։
Ի դեպ, նա համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին միասեռական ամուսնությունը կնքած անձը. 2005թ.-ին նա ամուսնացել է դիզայներ Էնթոնի Ֆրիդմանի հետ։ Ամուսնությունից 8 օր անց Ֆելդմանը քաղցկեղից մահացել է։










