Ուղևորների սպասարկմամբ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում
Ուղևորների սպասարկման որակով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի (ՕՄԽ) հրապարակած տվյալների հիման վրա:
«Շերեմետևո»-ն առաջին ռուսական օդանավակայանն է, որն առաջատար է դարձել այս անկախ ռեյթինգում:
ՕՄԽ-ն նշել է, որ Շերեմետևոն «ներդաշնակորեն համադրում է ուղևորահոսքի զգալի աճը ծառայության բարձր որակի հետ»:
Ըստ «Շերեմետևո»-ի ղեկավարության՝ իրենք այդ ձեռքբերման ուղղությամբ աշխատել են 6 տարի: Այժմ օդանավակայանն իր առաջ նպատակ է դրել մինչև 2015 թվականն առհասարակ իր սպասարկմամբ դառնալ Եվրոպայի թիվ 1 օդանավակայանը:










