Կանադայում սկսվել են մարդասպան գեյ-աստղի գործով լսումները

00:41 • 13.03.13

Կանադայում սկսվել է երկրի պատմության մեջ ամենասենսացիոն դատական գործերից մեկը: Երկուշաբթի օրը Մոնրեալի դատարանում սկսվել է Լուկա Ռոկկո Մանյոտտիի գործով նախնական լսումները, որի ժամանակ դատավորը պետք է որոշի՝ արդյո՞ք հետաքննությունը ունի բավարար ապացույցներ գործընթացը սկսելու համար թե ոչ, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին:


Մանյոտային՝ նախկին գեյ-աստղին և տղամարդ մարմնավաճառին մեղադրում են իր չինացի սիրեկանին սպանելու համար, ում դիակը նա մասնատել և ուղարկել է տարբեր կազմակերպությունների: Ըստ աղբյուրի՝ Մանյոտան, ում ձերբակալել էին Գերմանիայում, ողջ գործընթացը նկարահանել էր, որից հետո տեղադրել էր համացանցում:


Ներկայում Մանյոտտիի փաստաբանները փորձում են հասնել նրան, որպեսզի դատական նիստը ընթանա փակ դռների ետևում: