Չինաստանում գազի արտանետման հետևանքով 21 հանքափոր է զոհվել, ևս 4-ն անհետ կորել է

09:59 • 13.03.13

Չինաստանի Հույչժոու նահանգի հանքահորերից մեկում գազի արտանետման հետևանքով 21 հանքափոր զոհվել, ևս 4-ն անհետ կորել է։ Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Մաչան հանքահորում։ Գազի արտանետման պահին հանքահորում գտնվել է 83 հանքափոր, որից 58-ին հաջողվել է անվնաս դուրս գալ և փրկվել։ Ներկայում դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

 

Չինաստանի լեռնահանքարդյունաբերության ոլորտը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Տարեկան տարբեր պատահարների հետևանքով Չինաստանում հազարավոր հանքափորներ են զոհվում։