Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Հունաստան

10:44 • 13.03.13

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով մարտի 13-14-ը աշխատանքային այց կկատարի Բեռլին, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Բեռլինում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: