Հս. Կորեան դուրս է եկել Հրվ. Կորեայի հետ 60 տարի առաջ կնքած հրադադարի մասին համաձայնագրից
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) 1950-1953թթ. Կորեական պատերազմի ավարտին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը համարում է «ուժը կորցրած»։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է երկրի Պաշտպանության պետական կոմիտեի ազգային զինված ուժերի նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «իրեն համարում է այս համաձայնագրի հետ կապված պարտավորություններից անկախ երկիր»։
Նախարարության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Փհենյանը «նախկինի պես կշարունակի «սոնգուն» քաղաքականությունը (երկրի ղեկավարության ռազմական ուղղվածություն ունեցող քաղաքականություն)։ Հանրապետությունը մտադիր է ապագայում ևս «ամրապնդել միջուկային զսպման ազգային ուժերը, որոնք երաշխիք են երկրի ինքնիշխանության հուսալի պաշտպանության»։










