Հաքերները գողացել և հրապարակել են Միշել Օբամայի անձնական տվյալները

11:15 • 13.03.13

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը միացել է մի շարք հայտնի ամերիկացիների, ներառյալ՝ երկրի առաջին տիկին Միշել Օբամայի անձնական տվյալների (կրեդիտային քարտերի, սոցիալական ապահովագրության համարներ, ինչպես նաև հեռախոսահամարներ) հրապարակման հետաքննությանը, հայտնում է Вести-ն։

 

«Զոհերի» ցուցակում հայտնվել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը, ՀԴԲ տնօրեն Ռոբերտ Մյուլլերը, Լոս Անջելեսի ոստիկանական վարչության պետ Չարլի Բեկը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ և դերասան Առնոլդ Շվարցենեգերը և այլ հայտնի ամերիկացիներ։

 

Հաքերների կողմից exposed.su կայքում տեղադրվել է ԱՄՆ նախագահի կնոջ սոցիալական ապահովագրության համարը, ծննդյան ամսաթիվը, որոշ հեռախոսահամարներ, Չիկագոյում նրանց հասցեն (մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը, նրանք բնակվել են Չիկագոյում) և այլն։ Նախատեսվում էր նաև ծանոթություն ԱՄՆ առաջին տիկնոջ կրեդիտային պատմության հետ։

Այդ ամենի հետ եղել է նաև գրառում. «Մեղադրի´ր ամուսնուդ, մենք սիրում ենք քեզ ինչպես և նախկինում, Միշե´լ»։ Թե որքանով է հրապարակված տեղեկությունը համապատասխանում իրականությանը, դեռ պարզ չէ։