ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

11:08 • 13.03.13

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի ուղղությամբ, վաղը կանցկացվի մշտադիտարկում:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Մայքլ Դոլանը։

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եվգենի Շարովը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Պավլո Շամաևը։