Կոնկլավին չի հաջողվել առաջին փուլում Հռոմի պապ ընտրել

09:50 • 13.03.13

Քվեարկության առաջին փուլում կոնկլավին (գաղտնի ժողով) չի հաջողվել Հռոմի նոր պապ ընտրել. այդ մասին է վկայում երեկ երեկոյան Սիքստինյան կապելլայի տանիքից դուրս եկած սև ծուխը, հայտնում է Газета-ն։
Վատիկանում կատարվող իրադարձություններին հետևում են բոլոր միջազգային լրատվամիջոցները։

 

Եթե Պապի թեկնածու կարդինալներից որևիցե մեկը հավաքեր ընտրողների ձայների երկու երրորդը, Կապելլայից դուրս կգար սպիտակ ծուխ։ Կոնկլավը բաղկացած է 115 կարդինալից, այսինքն՝ ընտրվելու համար անհրաժեշտ է 77 քվե։

 

Սպասվում է, որ ընտրությունը կտևի մի քանի օր։ Կարդինալները կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին օրական 4 անգամ։ Քվեների հաշվարկից հետո, եթե ընտրությունը չի կատարվում, դրանք այրվում են, և այդ ժամանակ տանիքից սև ծուխ է դուրս գալիս, որն էլ վկայում է, որ Պապ չի ընտրվել։

 

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը լքել էր Պապական գահը փետրվարի 28-ին։