2200 տարի. Ֆլորենցիայում ցուցադրվել է աշխարհի ամենահին բժշկական պայուսակներից մեկը
Իտալական Ֆլորենցիա քաղաքում ցուցադրվել է բավականին ուշագրավ մի նմուշ՝ 2200 տարի առաջ խորտակված նավից ցամաք դուրս բերված ամենահին բժշկական պայուսակներից մեկը։
Ինչպես նշում է Euromag-ը, 2200-ամյա պայուսակում հայտնաբերվել են տոսախի (самшит) փայտից պատրաստված գլանաձև կոնտեյներներ, որոնք օգտագործվել են դեղամիջոցների փոխադրման համար, դեղերի պատրաստման համար տարաներ և նույնիսկ հնամենի վիրադանակ ու մի շարք այլ բժշկական պարագաներ։
Դրա պարունակության մեջ եղել են նաև պատմաբաններին քաջ հայտնի աչքերի բուժիչ վիրակապեր, որոնք մեծ հաջողությամբ օգտագործվել են այդ ժամանակահատվածում։










