Հոսնի Մուբարաքի որդիներն արդարացվել են ցուցարարների սպանության գործով

16:54 • 10.06.13

Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի որդիները՝ Ալան և Ջամալը, այսօր արդարացվել են 2011-ի հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության գործով, հայտնում է Al Arabiya:

 

Մուբարաքի որդիները մեղադրվում էին հրահրման համար, ինչն էլ հանգեցրել էր մահերի: Դատավորը կարգադրել է ազատ արձակել նրանց:

 

Այժմ Կահիրեում ընթանում է նախկին նախագահի դեմ գործի երկրորդ լսումը:

 

2011-ի գարնանը Եգիպտոսում 800 մարդ էր զոհվել Մուբարաքի 30-ամյա իշխանության դեմ ցույցերի ժամանակ: