Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Հունիսի 10-ին՝ ժամը 00։21-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել 74-ամյա Հ. Մանգասարյանի դին:










