ԱՄՆ-ին պատուհասել են սովորականից 20 անգամ մեծ ու ագրեսիվ մոծակները (տեսանյութ)

12:28 • 10.06.13

Հորդառատ անձրևներից հետո ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ են ներխուժել սովորականից 20 անգամ մեծ ու ագրեսիվ մոծակները, որոնցից բնակիչներին կոչ է արվել հնարավորինս զգույշ լինել։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ֆլորիդայի համալսարանի միջատաբաններն արդեն կանխատեսում են, որ հսկայական մոծակներն այս տարի ռեկորդային քանակությամբ «կժամանեն» իրենց արևոտ նահանգ։

 

Մասնագետները նշել են, որ «Դեբի» արևադարձային փոթորկից հետո տեղի կլիման ավելի խոնավ է դարձել, ինչն էլ գրավում է ագրեսիվ տրամադրված միջատներին։

 

Այս մոծակների կծածը շատ ցավոտ է, և մի խայթոցով դրանք կարող են մեծ քանակությամբ արյուն ծծել։ Բարեբախտաբար, մասնագետները պարզել են, որ այս միջատները որևէ վտանգավոր վարակ չեն կրում։