Արցախի պողոտայում հայտնաբերվել է պայթուցիկ սարք

23:09 • 10.06.13

Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Հայտնաբերվել է ականանետի ական, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: