Եվրապառլամենտի նոր բանաձևը լուրջ հարված է լինելու Ադրբեջանի համար. ադրբեջանական ԶԼՄ-ներ

20:19 • 10.06.13

Եվրապառլամենտը պատրաստվում է խիստ շեշտադրումներով բանաձև ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, հայտնում է haqqin.az-ը:

 

Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ նոր բանաձևը Եվրապառլամենտը կքննարկի Մուսաֆաթ կուսակցության նախաձեռնությամբ: Ինչպես հայտարարել է քաղաքական էմիգրանտ Էլդանիզ Յուսիբովը՝ այս անգամ Եվրապառլամենտը բավականին խիստ է լինելու Ադրբեջանի նկատմամբ: 

 

Բանաձևի ընդունումը և քննարկումը նախատեսված է հունիսի 13-ին: