Ձերբակալվել է France Telecom ընկերության ղեկավարը
Ֆրանսիայի խոշորագույն France Telecom (Orange) հեռահաղորդակցության ընկերության ղեկավար Ստեֆան Ռիշարը կալանքի տակ է առնվել՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդի գործով հետաքննության շրջանակում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեֆան Ռիշարը ոստիկանությունում է, նա հարցաքննվում է։ Նրա խոսնակն ասել էր, որ հարցաքննությունը կարող է տևել ընդհուպ մինչև 48 ժամ։
Ռիշարն այն ժամանակ եղել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի աշխատակազմի ղեկավարը, որն այժմ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարն է:
Նա ձերբակալվել է աղմկահարույց գործի շրջանակում, որը կապված է 1993-ին գործարար և քաղաքական գործիչ Բեռնար Տապիի կողմից Adidas ընկերության վաճառքի հետ։










