Իրանի ԿԸՀ-ն հերքել է ընդդիմադիր Ռուհանիի՝ նախագահական մրցապայքարից դուրս մնալու լուրը
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաղորդել է, որ երկրի նախագահի թեկնածուների ցանկում մինչև ընտրությունը որևէ փոփոխություն չի լինի, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահի թեկնածու Հասան Ռուհանին կարող է դուրս մղվել ընտրապայքարից, քանի որ հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ պետական գաղտնիք էր բացահայտել՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին։
Ներկայում նախագահական արշավին մասնակցում է 8 թեկնածու։ Երկրում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին։










