Արագածոտնի մարզում 2 մարդ է կայծակնահարվել. մեկը մահացել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց
11:13 • 10.06.13
Հունիսի 10-ին` ժամը 09:49-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










