Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի մայրաքաղաքներից դեպի Մինսկ 5 չվերթ է հետաձգվել

12:12 • 10.06.13

Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի մայրաքաղաքներից դեպի Մինսկի ազգային օդանավակայան 5 չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է belta.by կայքը։

 

Մասնավորապես՝ հետաձգվել են B2-954/UN-6953 և B2-954/S7-4431 չվերթերը, որոնք պետք է Մինսկի օդանավակայան ժամանեին մոսկովյան «Դոմոդեդովոյից», B2-776 չվերթը՝ Աստանայից, B2-734-ը՝ Երևանից, B2-736-ը՝ Թբիլիսիից։

 

Չվերթերի հետաձգման վերաբերյալ Մինսկի ազգային օդանավակայանը որևէ մեկնաբանություն չի արել։