Բոմբեյում անձրևից 5-հարկանի շենք է փլուզվել. Փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնացել
Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի կենտրոնում անձրևների հետևանքով 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է Russia Today-ը:
Մի քանի մարդ վիրավոր է, մինչդեռ փլատակների տակ կարող է ընդհուպ մինչև 50 մարդ լինել, մեծ մասը՝ երեխաներ և ծերեր: Այժմ այնտեղ փրկարարական աշխատանքներ են տարվում:
Շենքի առաջին հարկում մեքենաների ցուցասրահ է եղել, որը տերերը ապօրինի վերափոխել են:
Արդեն 2 օր է՝ Հնդկաստանում ուժեղ անձրևներ են, ինչի հետևանքով խախտվել է գնացքների երթևեկը, հետաձգվել են չվերթներ:










