Քուվեյթի բնակչուհին 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ում երկրի ղեկավարությանը քննադատելու համար

22:33 • 10.06.13

Քուվեյթական դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել տեղացի մի բնակչուհու Twitter սոցկայքում երկրի էմիր Սաբահ ալ-Սաբահի հասցեին «վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, ռեժիմը տապալելու կոչերի և կրոնը վիրավորելու» համար, հայտնում է Interfax-ը:


Խոսքը 37-ամյա Հուդա ալ-Աջմիի մասին է:


Վերջին ամիսներին էմիրին Twitter-ում քննադատելու համար արդեն իսկ մի քանի քուվեյթցի է ազատազրկվել, ինչը դժգոհություն է առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: