Թալիբներն Աֆղանստանում 10-ամյա տղայի են գլխատել

20:44 • 10.06.13

Ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանում գլխատել են 10-ամյա տղայի: Ենթադրվում է, որ թալիբները երեխային կասկածել են լրտեսություն համար և որոշել են մահապատժի ենթարկել, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Տղային բռնել են Կանդագար նահանգում գտնվող ՀՍԿ-ի մոտակայքում, երբ նա ուտելիք էր որոնում աղբի մեջ: BBC-ին հաղորդում է, որ երեխան նախկինում նույնպես գալիս էր հսկիչ անցագրային կետ, որովհետև ոստիկանները միշտ նրան սնունդ էին տալիս:


Ըստ Աֆղանստանի պաշտոնական իշխանությունների, թալիբները տղային մեղադրել են ոստիկանության համար տեղեկություններ հավաքելու մեջ: Արդյունքում որոշվել է մահապատժի ենթարկել տղային՝ կտրելով նրա գլուխը: Կանդագարի քաղաքապետը հայտարարել է, որ գլխատումը անմարդկային արարք է, որը հակասում է իսլամին:


Նաև հայտնի է դարձել, որ աֆղանական նույն նահանգում գլխատվել էր ևս մեկ անչափահաս: Միայն հայտնի է, որ դեռահասը 16 տարեկան է եղել: