Եմենում ձերբակալել են տեղի «Ալ-Կաիդայի» առաջնորդին

22:09 • 10.06.13

Ռազմական գործողության շնորհիվ Եմենի հարավ-արևելյան Հադրամաութ նահանգում ձերբակալվել է տեղի «Ալ-Կաիդայի» առաջնորդ Օմար Աշուրը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ի հայտարարությունը:

 

Գործողության շրջանակներում Եմենի բանակի ստորաբաժանումները շրջապատել են հայտնի ահաբեկչի ագարակը, որտեղից ահաբեկիչները կրակ են բացել՝ սպանելով 2, վիրավորելով 7 զինվորի:


Աշուրն ու նրա որդին Էլ-Մուկալլայի մոտ ձերբակալվելուց հետո տեղափոխվել են Եմենի մայրաքաղաք:
2012-ին Հադրամաութը դարձել էր «Ալ-Կաիդայի» զինյալների կենտրոն: «Ալ-Կաիդայի» Եմենի մասնաճյուղը ամերիկյան գնահատմամբ հանդիսանում է ամենավտանգավորը: