ԱՄՆ-ում 143 ուղևոր տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ռումբի մասին ահազանգից հետո

09:30 • 11.06.13

ԱՄՆ-ում Լոս Անջելեսից Օստին քաղաք թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Արիզոնայում՝ անանուն զանգից հետո, որը տեղեկացրել է ինքնաթիռում ռումբի առկայության մասին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

143 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆինիքս քաղաքի օդանավակայանում՝ երկու կործանիչների ուղեկցությամբ։ Այն դիմավորել են ոստիկանության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաև սակրավորներ։

 

Վայրէջքից հետո ինքնաթիռի բոլոր ուղևորները տարհանվել և հարցաքննվել են։ Ինքնաթիռում ստուգվել է կասկածելի առարկաների առկայությունը։

 

Arizona Republic-ի տվյալներով՝ բոլոր ուղևորները կկարողանան շարունակել թռիչքը՝ հարցաքննության ավարտից հետո։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։