Բաթումիի քաղաքապետը հրաժարական է տվել

14:46 • 11.06.13

Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն լքում է պաշտոնը. նա արդեն դիմում է ներկայացրել Բաթումիի քաղաքային ժողովին, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Ինչպես տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դիմումը քննարկվելու է խորհրդի հերթական հավաքի ընթացքում։

 

Ջեմալ Անանիձեն քաղաքապետ էր ընտրվել 2012թ.-ի հոկտեմբերի 4-ին։ 2010թ.-ից նա եղել է փոխքաղաքապետ, իսկ մինչ այդ՝ քաղաքապետարանի ֆինանսների վարչության ղեկավարը։