Թաթարստանում փոթորիկը քշել է երեխաներով բատուտը (տեսանյութ)

13:16 • 11.06.13

Թաթարստանի Կակլը-Կուլ գյուղում, Սաբանտույ ազգային տոնակատարության ժամանակ հանկարծակի փոթորիկ է սկսվել։ Այդ պահին երեխաները փչովի ատրակցիոնում խաղալիս են եղել, հայտնում է Life News-ը։ 

 

Ուժեղ քամին բարձրացրել է երեխաներով բատուտը և շուռ տվել այն։ Իրարանցում է սկսվել, մոտակայքում գտնվող մարդիկ շտապել են օգնել երեխաներին։

 

«Սարսափելի էր։ Ամեն ինչ մի ակնթարթում տեղի ունեցավ։ Մարդկանց մոտ խուճապ սկսվեց։ Քամին երկինք բարձրացրեց բատուտը, որում երեխաներ էին։ Մենք չհասցրեցինք նրանց դուրս բերել, և այն շուռ եկավ երեխաների հետ»,- պատմել է ականատեսներից մեկը։

 

Լուրջ վնասվածքներ ստացած 3 երեխայի և 2 մեծահասակի անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկների խոսքով՝ անհրաժեշտ օգնությունը տուժածներին արդեն հատկացվել է։ Հոսպիատալացման կարիք չի եղել։