Ռուսաստանում արջը հայտնվել է մանկապարտեզի տարածքում (տեսանյութ)

00:11 • 11.06.13

Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքում մանկապարտեզի մոտակայքում արջ է հայտնվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Վայրի կենդանիներին հեռացնելու համար իրավապահները ստիպված են եղել ձայնային ազդանշաններ կիրառել: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ հետագա նման իրավիճակներից խուսափելու համար: Մասնագետները կարծում են, որ արջը բնակավայրի է մոտեցել սնունդ հայթայթելու նպատակով:

 

Կենդանու հետապնդման մասին տեսանյութը հայտնվել է Youtube-ում: