ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթը հաղթել է առանց ձախ նախաբազկի մասնակիցը
Միացյալ Նահանգների Այովա նահանգի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել 23-ամյա Նիքոլ Քելին, որը ծնվել է առանց ձախ նախաբազկի, գրում է news.ru.com-ը։
Գեղեցկուհին պատմել է, որ կյանքում աշխատում է ամեն ինչ փորձել. նա զբաղվում է բեյսբոլով, պարերով, դայվինգով, դերասանությամբ և ապագայում Բրոդվեյի դերասանուհի դառնալու ցանկություն ունի։
«Եթե մի տարի առաջ ինձ ասեին, որ ես կդառնամ «գեղեցկության թագուհի», ապա չէի հավատա»,- իր տպավորություններով կիսվել է Քելին։
Իր տիտղոսն ամերիկուհին մտադիր է օգտագործել հասարակության ուշադրությունը հաշմանդամների խնդիրների վրա սևեռելու նպատակով։ Հետագայում Քելին իր նահանգը կներկայացնի «Միսս Ամերիկա 2014» գեղեցկության մրցույթում։










