Բրեյվիկը հրաժարվել է ժառանգությունից՝ փոխհատուցում չվճարելու համար
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը հրաժարվել է իր մոր ժառանգությունից, որը կարող էին բռնագրավել՝ նրա զոհերի ընտանիքներին որպես փոխհատուցում վճարումներ անելու համար, հայտնում է rapsinews.ru-ն:
Բրեյվիկի փաստաբան Թուրդ Յորդեթը հաստատել է, որ Բրեյվիկը նման որոշում է կայացրել հենց նրա համար, որ իր ունեցվածքը պետությանը չանցնի:
Բրեյվիկի մայրը մահացել էր մարտին: Նրա ժառանգությունն այժմ կտնօրինի Բրեյվիկի խորթ քույրը: Կարողության հստակ չափը հայտնի չէ, սակայն հայտնի է դարձել, որ այսօր վաճառքի է հանվել նրա մոր բնակարանը, որը գնահատվում է 3,7 մլն կրոն՝ 642 հազար ԱՄՆ դոլար:
2011-ի հուլիսի 22-ին Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության հետևանքով ընդհանուր առմամբ 77 մարդ էր զոհվել: Նա ազատազրկվել է 21 տարով:










