Հիլարի Քլինթոնն իր առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ում

09:09 • 11.06.13

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի իր առաջին հաղորդագրությունն է գրել Twitter միկրոբլոգների ծառայությունում։

 

Քլինթոնն իր առաջին հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել textsfromhillary.com («Հաղորդագրություն Հիլարիից») հումորային կայքի ստեղծողներից, որի հեղինակները զվարճալի երկխոսություններ են հորինել նախկին պետաքարտուղարի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ «Շնորհակալություն ոգեշնչման համար»,-գրել է Քլինթոնը։

 

Հաշիվը բացելուց ընդամենը 7 ժամ անց Քլինթոնն ունեցել է 245 հազար հետևորդ։

 

Քլինթոնի հաշիվն անմիջապես հայտնվել է կապույտ նշանով, որը Twitter-ը տալիս է հայտնի մարդկանց՝ նրանց անունից ոչ իրավասու մարդկանց գրառումները թույլ չտալու համար։


Նախկին պետքարտուղարը նաև ծաղրական ինքնակենսագրություն է գրել. «Կին, մայր, իրավաբան, կանանց և երեխաների իրավունքների պաշտպան, FLOAR (Արկանզասի առաջին տիկին), FLOTUS (ԱՄՆ առաջին տիկին), սենատոր, պետքարտուղար, գրող, շների տեր, տաբատով կոստյումների սիրահար և այլն»։

 

Որպես «ավատար»՝ Քլինթոնն ընտրել է սեփական լուսանկարը, որը վերածվել էր ինտերնետ-մեմի։ Լուսանկարում Քլինթոնն է՝ մուգ կոստյումով և սև ակնոցներով, նստած է ռազմական ուղղաթիռում և կարճ հաղորդագրություն է գրում։ Այդ լուսանկարը տարածվել էր տարբեր ձևերով, և հեղինակները ենթադրում էին, թե ում կարող է ուղղված լինել Քլինթոնի sms-ը։

 

Ավելի վաղ պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնը բազմիցս խոսել էր սոցիալական ցանցերի կարևորության մասին, սակայն այդ ոլորտում ակտիվությամբ աչքի չէր ընկել։