Դամասկոսի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

12:56 • 11.06.13

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր երկու մահապարտ ահաբեկիչներ ահաբեկչական գործողություն են իրականացրել։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, զոհերի և վիրավորների թիվը ճշգրտվում է։

 

«Երկու մահապարտներ պայթել են Մարջա հրապարակում»,-հաղորդում է իշխանամետ «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերությունը։

 

Ըստ որոշ տվյալների՝ զոհվել է 2, վիրավորվել 26 մարդ։

 

Այդ հրապարակում է գտնվում Իրանական մշակույթի կենտրոնն ու միգրացիոն ծառայության շենքը։ Օրվա ցանկացած ժամի Մարջան միշտ բազմամարդ է, շրջակայքում կան բազմաթիվ հյուրանոցներ, խանութներ։

 

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը, սակայն, տեղեկացրել է, որ պայթել են նախապես տեղադրված ականները։