Տարոն Մարգարյանի երդման արարողությունից անմիջապես հետո քաղաքապետարանում լույսերն անջատվեցին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունից անմիջապես հետո, երբ հյուրերը, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նոր-նոր էին ուզում դուրս գալ, քաղաքապետարանի լույսերն անջատվեցին։
Քաղաքապետարանի մամուլի աշխատակիցները նախ փորձեցին հավատացնել, թե դա նախապես մտածված էր, սակայն հետո խոստովանեցին, թե տարածքում լույս չկա։ 10 րոպեից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց։










