Սիրիայից հարվածել են Լիբանանում «Հեզբոլլահի» կենտրոնին

18:08 • 11.06.13

Սիրիայից մի քանի հրթիռ է արձակվել հարևան Լիբանանի հյուսիս-արևելյան Հերմել քաղաքի վրա, հայտնում է Al Jazeera-ն:

 

Թիրախը եղել է Սիրիայի վարչակարգին սատարող «Հեզբոլլահ» շարժման կենտրոնը: Հայտնի է 1 զոհի և մի քանի վիրավորների մասին:

 

Ըստ աղբյուրի՝ զոհը մեքենայով ընթանալիս է եղել, երբ նրան 10 հրթիռ է հարվածել:

 

Լիբանանի հրթիռակոծությունները շատացել են «Հեզբոլլահ» շարժման կողմից Սիրիայի իշխանություններին աջակցություն հայտնելու ֆոնին: