Պայթյուն է որոտացել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում
Քաբուլի ոստիկանության հաղորդագրութան համաձայն՝ խոշոր պայթյուն է որոտացել այդ քաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, տեղեկացնում է AP-ն:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դարպասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Շեշտվում է, որ դարպասը շատ ավելի մոտ է պայթյունի վայրին, քան բուն դեսպանատան շենքը: Մերձակայքում է նաև ՆԱՏՕ-ի գրասենյակը:
Տեղանքում նաև շատ կոալիցիոն ռազմական հաստատություններ կան:
Առայժմ պայթյունի պատճառը և հետևանքները հայտնի չեն:










