Մոսկվայում մեքենան մտել է ստորգետնյա անցում. կա զոհ
Մոսկվայում մարդատար մեքենան մտել է ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Լենինի պողոտայի և Օստրովիտյանովի փողոցի հատման կետում:
Իրավապահները մանրամասնել են, որ մեքենան մեծ արագությամբ է մտել անցում և հարվածել է միանգամից 4 մարդու: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսները ծանր վնասվածքներ են ստացել:
Այժմ պարզվում են կատարվածի հանգամանքները:










