Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել քոլեջի մոտակայքում
Լոս Անջելեսի Սանտա-Մոնիկա թաղամասի ոստիկանությունը սկսել է որոնել անհայտ մարդու, ով կրակ է բացել տեղի քոլեջի մոտակայքում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ին:
Ըստ նախնական տվյալների, չարագործը վիրավորել է առնվազն 2 մարդ, ինչից հետո Infiniti մեքենայով անհետացել է դեպքի վայրից: Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկությունները բացակայում են: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Ոստիկանները շրջափակել են թաղամասը, որտեղ հավանաբար թաքնվում է չարագործը և սկսել են հետախուզական աշխատանքները: Տեղական դպրոցները և հասարական հաստատությունները չեն փակվել:










