Չինաստանում մահացել է, հնարավոր է, մոլորակի ամենատարեց բնակչուհին
Չինաստանում մահացել է, հնարավոր է, մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ Լո Մեյչժենը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
«Նա 127 տարեկան էր, նրա մահն անսպասելի չէր նման տարիքում»,- ասել է նրա թոռը։
Իբր 1885թ. ծնված (հավանաբար կնոջ 128-ամյակը դեռ չէր լրացել) Լո Մեյչժենն իր ամբողջ կյանքում աշխատել է Չինաստանի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։ Չինական իշխանությունները հավաստի են համարում տեղեկությունն այն մասին, որ կինը մահացել է 127 տարեկանում։
Այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կիսում Չինաստանի պաշտոնական դեմքերի կարծիքը՝ կնոջ տարիքի հետ կապված։ Նրանց խոսքով՝ կնոջ ծնվելու ժամանակ Չինաստանը չուներ նորածինների փաստաթղթերի ձևակերպման հուսալի համակարգ։
Ներկայում ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է համարվում մոլորակի ամենատարեց բնակիչը. նա 116 տարեկան է։ Երբևէ մոլորակում ապրած ամենատարեց կինը համարվում էր ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որն ապրել է 122 տարի և 164 օր։










