Ստրոս-Կանի նկատմամբ կավատության մեղադրանքը հանվել է
Ֆրանսիայում փակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հարուցված քրեական գործը, ում մեղադրում էին կավատության համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով France 24-ին։
Դատարանը որոշել է, որ նրա մեղքը հաստատող բավականաչափ ապացույցներ չկան։ Նա մեղադրվում էր հանցավոր ցանցի կազմակերպմանն առնչություն ունենալու համար, որը Լիլում (Ֆրանսիա) գտնվող Carlton հյուրանոցից տարբեր միջոցառումների ժամանակ բարձրաստիճան անձանց համար մարմնավաճառներ է մատակարարել։ Կավատության վերաբերյալ գործը վերջինն էր, որում Ստրոս-Կանը հանդես էր գալիս որպես մեղադրյալ։
Ավելի վաղ՝ 2012-ին հաղորդվում էր, որ Լիլիի դատարանը, ուսումնասիրելով փաստաբանների խնդրանքը, հրաժարվել է հանել Ստրոս-Կանի նկատմամբ կավատության մեղադրանքը։ Այդ ժամանակ որոշում է կայացվել շարունակել հետաքննությունը։
Հարցաքննությունների ընթացքում Ստրոս-Կանը խոստովանել է, որ մասնակցել է երեկույթներին, սակայն վստահեցրել է, որ պատկերացում չի ունեցել, որ աղջիկներից մի քանիսը մարմնավաճառներ են եղել։










