Աֆղանստանում Գերագույն դատարանի գրեթե բոլոր աշխատակիցներն ահաբեկչության զոհ են դարձել
Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման թիրախ է դարձել Գերագույն դատարանը։ Ըստ Russia Today-ի՝ սպանվել են Գերագույն դատարանի գրեթե բոլոր աշխատակիցները:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ խոսքը 16 զոհի, 40 վիրավորի մասին է, որոնք գրանցվել են, երբ ականապատ մեքենան մխրճվել է դատարանին կից շինության մեջ, որին մոտ է նաև ամերիկյան դեսպանատունը:
Տուժել են նաև մերձակայքում իրենց մեքենաներում գտնվող մարդիկ:










