«Համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի խնդիրներով մտահոգ» քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց (լուսանկարներ, տեսանյութ)

11:59 • 11.06.13

Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղապետարանում կայացած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ երդվեց պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու ավագանու որոշումները, ազնվորեն գործել ի բարօրություն երևանցիների:


Ըստ արարողակարգի՝ Պատմության թանգարանից բերված լանջաշղթան Տարոն Մարգարյանին հանձնեց ՀՀ պատվավոր քաղաքացի, ՀՀԿ ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։


Իշխանական վերնախավն այսօր ներկա էր քաղաքապետի երդմնակալության արարողությանը` ՀՀ նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, նախարարներ, Ազգային անվտանգության ծառայության պետը, Գլխավոր դատախազը, ՀՀԿ պատգամավորներ, որոնց թվում և գեներալ Մանվել Գրիգորյանը: Ներկա էր նաև նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սակայն Կարեն Կարապետյանը չէր ներկայացել։


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ներկա էին միայն Երևանի ավագանու խմբակցությan ներկայացուցիչներ։ Ընդդիմությունից՝ «Ժառանգություն» կամ «Բարև Երևան դաշինք», ՀԱԿ, ՀՅԴ, ոչ ոք չէր մասնակցում։


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով Տարոն Մարգարյանին` նրա երդման հանդիսավոր արարողության ժամանակ՝ նշեց, որ վստահ է, որ այս աշխատանքը կատարելու են պատվով։ «Շնորհավորում եմ ավագանու և քաղաքապետի ընտորւթյունների բարեահաջող ավարտի կապակցությամբ։ Այո՛, ՀՀԿ-ն վստահեց Տարն Մարգարային գլխավորել իր ցուցակը Երևանի ավագանու ընտրություներին, շնորհակալ եմ բոլոր երևանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին և տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը»,- ասաց նա։


Սերժ Սարգսյանը նշեց. «Վստահեցինք, քանի որ նա իր նախորդ տարիների ընթացքում իրեն դրսևորել էր որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ»։


«Առհասարակ, ընտրություններից հետո գալիս է պատասխանատվության և տքնաջան աշխատաքնի պահը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,- նշեց նախագահը։


Նա նշեց, որ Երևանում չկան անլուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող և աշխատանքով լուծվող խնդիրներ։ «Եթե Տարոն Մարգարյանը և թիմակիցները շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել»,- ասաց նախագահը։


Նախագահից բացի ելույթ ունեցավ և նորընտիր քաղաքապետին իր օրհնությունը տվեց նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ «Լիահույսն ենք, որ ձեր գործունեության երկրորդ ընթացքում առավել ևս պետք է արդարացենք վստհությունը մեր քաղաքացու՝ գործելով ի բարօրություն ազգի»,- ասաց նա։