Վատիկանի վարչակազմում միասեռականների պաշտպաններ կան. Ֆրանցիսկոս պապ
Հռոմի Ֆրանսիսկոս պապը խոստովանել է, որ իր շրջապատում կան մարդիկ, ովքեր աջակցում են սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին: Ի դեպ, նա ընդգծել է, որ դա արվում է փողի դիմաց, հայտնում է Russia Today-ը:
«Կուրիայում կան իրական սրբեր, սակայն դրա հետ մեկտեղ այնտեղ ներխուժել է և կոռուպցիան», - Հռոմի կաթոլիկ եկեղեցու 76-ամյա առաջնորդի խոսքը մեջբերում են լրատվամիջոցները:
«Խոսակցություններ են տարածվել «միասեռականների պաշտպանների» մասին, և իրականում նրանք գոյություն ունեն», - խոստովանել է նա:
Կուրիան հանդիսանում է Վատիկանի Սուրբ Տաճարի գլխավոր վարչական մարմինը, որի շուրջ կոշտ քննադատումներ և ինտրիգներ են պտտվում: Պապը բարեփոխման ծրագիր է նախապատրաստել, սակայն նշել է, որ այն դժվար կլինի իրագործել:
«Ես չեմ կարող ինքնուրույն բարեփոխումներ անցկացնել»,-բացատրել է Ֆրանսիսկոս Պապը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի 8 կարդինալների հանձնաժողովի կողմից: Ամբողջ աշխարհից հավաքվող 8 կարդինալներն առաջին անգամ պետք է հանդիպեն հոկտեմբերին:










