Հայաստանի հավաքականին ջերմորեն դիմավորեցին «Զվարթնոցում» (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր առավոտյան Կոպենհագեն-Երևան չարտերային չվերթով վերադարձավ Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմի անդամներին դիմավորեցին մի քանի տասնյակ ֆուտբոլասերներ, որոնց թվում էին նաև ՖԱՖ-ի և Red Eagles-ի անդամներ:
Հայաստանի հավաքականի կազմում Դանիա մեկնած 23 խաղացողներից 13-ը մնացին Կոպենհագենում, որտեղից նրանք մեկնելու են տարբեր ուղղություններով՝ հիմնականում ամառային արձակուրդներն անցկացնելու նպատակով:
Երևան վերադարձան Գևորգ Կասպարովը, Արթուր Հարությունյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Արթուր Յուսպաշյանը, Դավիթ Մանոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Վալերի Ալեքսանյանը և Արթուր Ավագյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Դանիային: Վարդան Մինասյանի սաները կարողացան չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն անառիկ պահելով:
Տեսանյութը՝ այստեղ։










