Մոսկվայի կենտրոնում սպանվել է Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրը

03:00 • 12.06.13

Մոսկվայի կենտրոնում գտնվող Lotte Plaza հյուրանոցի մոտ երեկ երեկոյան դիմակավորված անհայտ անձը դանակի մահացու հարված է հասցրել գործարարի, ով հանդիսանում է Իրաքում Հայաստանի դեսպանի հարազատ եղբայրը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով քաղաքի իրավապահ մարմիններին:

 

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայկական ծագմամբ գործարարը խոշոր շինարարական ընկերության հիմնադիր էր:


Ըստ աղբյուրի տվյալների, տղամարդու վրա հարձակումը կատարվել է ժամը 19:00-ի սահմաններում: «Անհայտ անձը դանակով հարվածել է գործարարի որովայնին, որի հետևանքով տղամարդը մահացել է դեպքի վայրում»,-ասել է աղբյուրը:


Մոսկվայի ոստիկանությունից նշում են, որ ընթանում է հետաքննություն: Իրավապահ մարմինները փորձում են գտնել սպանություն կատարողին և պարզել սպանության դրդապատճառները: