Մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը

08:36 • 12.06.13

Ճապոնիայում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը՝ ըստ Գինեսի ռեկորդների գրքի, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ Ձիրոեմոն Կիմուրան մահացել է 116 տարեկանում։

 

Կիմուրան ծնվել է 1897 թվականի ապրիլի 19-ին, իսկ ամենատարեցի կոչումը ստացել է 2012-ի դեկտեմբերի 28-ին, երբ նա դեռ 115 տարեկան էր։

 

Նրա մահից հետո մոլորակի ամենատարեց բնակչի կոչումը, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, անցել է Ճապոնիայի մեկ այլ բնակչի՝ Միսաո Օկավային, որն իր 115-ամյակը նշել է մարտին։ Նա նաև համարվում է մոլորակի ամենատարեց բնակչուհին։

 

Գինեսի գրքում կարող են հայտնվել միայն նրանք, ովքեր կարող են իրենց տարիքն ապացուցել փաստաթղթերով։