Եմենը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ երկիրը
Եմենի Հանրապետությունը դարձել է աշխարհում 100-րդ երկիրը, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այդ մասին Twitter-ում հայտնել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայը՝ հավելելով, որ համապատասխան հաստատում է ստացել Եմենի իշխանություններից։
«Ես խոսել եմ երկրի արտգործնախարարի հետ, որը հաստատել է Կոսովոյի Հանրապետության պաշտոնապես ճանաչումը»,- գրել է նա։
Եմենի արտգործնախարարությունն ավելի վաղ կոչ էր արել Սերբիայի և Կոսովոյի իշխանություններին կարգավորել հարաբերությունները՝ ի շահ Բալկանյան տարածաշրջանի կայունության։
Կոսովոն միակողմանի կերպով հռչակել էր Սերբիայից իր անկախությունը 2008 թվականին։










