Տասնյակից ավելի չվերթներ հետաձգվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կիրակի երեկոյան մեկ տասնյակից ավելի չվերթներ են հետաձգվել, որոնցից շատերը պատկանում են «Կոգալիմավիա» ընկերությանը: Չվերթները պետք է իրականացվեին Եվրոպա, Թուրքիա և Եգիպտոս ուղղություններով, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ տուր-օպերատորների միության գործադիր տնօրեն Մայա Լոմիձեին:
Ավելի վաղ օդանավակայանի մամլո ծառայությունից հայտնում էին, որ հետաձգվել են «Կոլավիա» ընկերության ընդամենը 5 չվերթներ: Սակայն Ռուսաստանի զբոսաշրջային միությունից տեղեկացնում են, որ օդանավակայանում առաջացած խնդիրները կապված են «Կոգալիմավիա» ընկերության չվերթների հետ:










